Մատչելիության հղումներ

Ռուսաստանում սահմանադրական ճանաչվեց Ուկրաինայի չորս շրջանների ընդգրկումը Դաշնության կազմում


Ռուսաստանի Սահմանադրական դատարանի շենքը Սանկտ Պետերբուրգում, արխիվ

Ռուսաստանում սահմանադրական ճանաչվեց Ուկրաինայի չորս տարածաշրջանների՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ընդգրկումը Ռուսաստանյան Դաշնության կազմում: Երկրի Սահմանադրական դատարանը հավանություն է տվել փաստաթղթերի փաթեթին, 4 որոշումները հրապարակվել են այսօր, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Սահմանադրական դատարանի որոշումների տեքստերում ասված է, որ այդ պայմանագրերը կիրարկվում են արդեն ստորագրման պահից՝ ուրբաթ օրվանից, նախքան Ռուսաստանի խորհրդարանի կողմից վավերացումը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 30-ին ստորագրեց Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ՌԴ-ի հետ միավորման պայմանագրերը: Մինչև Դաշնային ժողովի կողմից վավերացումը պահանջվում է Սահմանադրական դատարանի որոշումը այդ պայմանագրերի՝ երկրի Հիմնական օրենքին համապատասխանության վերաբերյալ:

Արևմուտքը խստորեն քննադատում է Պուտինին Ուկրաինայի տարածքները բռնակցելու համար:

XS
SM
MD
LG