Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները


Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:

Մևլյութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։ Ընդգծվել է, որ հետկոնֆլիկտային փուլում տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ վերականգնման և վերակառուցման, ծառայում են տարածաշրջանի խաղաղ զարգացմանը։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող թեմաները, ինչպես նաև Ստամբուլում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG