Մատչելիության հղումներ

Լավրովն ու Բայրամովը հեռախոսով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում


Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց են ունեցել։

Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հարցեր։

Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրության հարցեր։

Ռուսական կողմը հեռախոսազրույցի մասին հաղորդագրությամբ հանդես չի եկել:

XS
SM
MD
LG