Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Անդրկովկասի իրավիճակը


Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Ջեյհուն Բայրամով, Բաքու, 11-ը մայիսի, 2021թ.
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Ջեյհուն Բայրամով, Բաքու, 11-ը մայիսի, 2021թ.

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը փետրվարի 16-ին հեռախոսով քննարկել են Անդրկովկասի իրավիճակը և անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսաստանյան նախաձեռնությունների հարցը:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մի շարք տարածաշրջանային և միջազգային միտումների շուրջ: Հատուկ ուշադրություն է հատկացվել Անդրկովկասի կացությանը, առաջին հերթին Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների բարելավման գործընթացին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի մամլո հաղորդագրությունում:

Այդ համատեքստում երկու նախարարները կարևորել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի լիդերների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների պարտադիր կատարումը:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության, կողմերը նաև անդրադարձել են «անվտանգության կայուն ապահովման իրավական երաշխիքների վերաբերյալ ռուսաստանյան նախաձեռնությունների քննարկման ընթացքին»:

Լավրովն ու Բայրամովը կարծիք են հայտնել, որ անհրաժեշտ է «իրական բովանդակություն հաղորդել ԵԱՀԿ-ում բարձր մակարդակով ընդունված մասնակից երկրների պարտավորություններին և ապահովել հավասար ու անբաժանելի անվտանգություն Եվրատլանտյան տարածքում»։

Նախարարները քննարկել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները, ներառյալ առաջիկա շփումների ժամանակացույցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG