Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում Կիևին


Ամերիկյան արտադրության HIMARS համազարկային հրթիռային համակարգ, արխիվ
Ամերիկյան արտադրության HIMARS համազարկային հրթիռային համակարգ, արխիվ

Միացյալ Նահանգները այսօր կհայտարարի Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության տրամադրման նոր փաթեթի մասին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրներ:

Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (Ukraine Security Assistance Initiative, USAI) շրջանակում տրամադրվող գումարը Կիևին թույլ կտա զենք և զինտեխնիկա գնել ԱՄՆ պաշտպանական կապալառուներից, հայտնել են գործակալության աղբյուրները:

Այսպիսով, Վաշինգտոնից Կիևին տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ծավալը 2021 թվականի հունվարից սկսած կհասնի 16 միլիարդ դոլարի, ընդ որում այդ գումարի մեծ մասը հատկաացվել է այս տարվա փետրվարի 24-ից՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո, նշում է Bloomberg-ը։

Ինչպես հայտնում է Reuters-ը, փաթեթը կներառի նաև HIMARS համազարկային հրթիռային համակարգեր, հակադրոնային զենքեր, ռադիոտեղորոշիչ համակարգեր և պահեստամասեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG