Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու համար նախ պետք է Հայաստանի բանակցողը փոխվի. Գեղամ Նազարյան


«Ազատության» տաղավարում Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանն է («Հայաստան»)

«Ազատություն». - Պատերազմի երկրորդ տարելիցն է։ Ի՞նչ եք զգում նաև որպես մարդ, որի որդին զոհ գնաց այս աղետին։

Նազարյան. - Բառերով արտաբերելու ո'չ հայերերում, ո'չ լեզուներում... չկան մարդկային լեզվում էն ամեն ինչը, ինչ որ հիմա զգում ես, վերապրում ես։ Չկա։ Երբ որ ես նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ դուրս եկա հրապարակ, ելույթ ունեցա, դրանից հետո ես ասել եմ, որ ես դուրս եմ գալիս փողոց, ես բոլորին կոչ եմ անում դուրս գալ փողոց, որ այլևս տասնութ տարեկան տղաները չզոհվեն։ Ցավոք սրտի, արձագանքը չեղավ սպասվածի նման։ Ես վստահ եմ էլի, որ եթե ժողովուրդը կարողանար իր մեջ ուժ գտներ գնահատել իրավիճակը, գնահատական տալ կատարվածին և ավելի միասնական դուրս գար փողոց, չէր լինի ո'չ մայիսի 12-ը պատերազմին հաջորդած, ո'չ նոյեմբերի 16-ը և առավել ևս՝ սեպտեմբերի 13-ի իրադարձությունները, որին մենակ էդ օրը զոհ գնացին երկու հարյուրից ավեի մեր լույս տղերքը։ Նոյեմբերի 9-ով չավարտվեց պատերազմը, ցավոք։ Պատերազմից հետո անհրաժեշտ քայլը բանակցողին փոխելն էր, պարտության դեմքին փոխելն էր... Մենք պետք է հրաժեշտ տայինք պատերազմին հենց էդ քայլով։ Ցավոք սրտի, դեռ էդ գիտակցումը հակառակ կողմի ճամբարում դեռ չկա, և այնտեղ, ցավոք սրտի, գերակշռում է նեղ անձնական և նեղ թիմային շահերը, որ իրենք վեր են դասում պետության և ազգի շահերից։ Ես չեմ ասում մի ծայրահեղությունից ընկնենք մյուս ծայրահեղություն, այսինքն՝ Բաքուն արյան ծով դարձնենք, Ստամբուլը... էդ կարգախոսի մեջ չեմ ասում։ Ես ասում եմ վերադարձ իրականություն, իսկ դրա առաջին քայլը... առաջին, պարտադիր քայլն ա, բայց ոչ միակ քայլը։ Մենք շատ-շատ քայլեր պիտի անենք էդ ամեն ինչը կանխելու համար, բայց առաջին և պարտադիր քայլը դա է։ Ընդ որում, ես չեմ ասում՝ վարչապետը պետք է էսինչ մարդը լինի, ասում եմ՝ եկեք խելք-խելքի տանք, էս վիճակից գտնենք էդ լուծումը։ Եվ ոչ թե հետ հայացքով ասենք՝ բա էն ժամանակ որ սենց անեինք, ավելի լավ կլիներ։ Այո, եթե նոյեմբերի 9-ին հաջորդեր Նիկոլի հրաժարականը, առանց ցնցումների ձևավորվեր նոր կառավարություն, նոր բանակցող, հաստատ էս աղետները չէր լինի։ Կլիներ լուծում, ծանր լուծում, ծանր բանակցություններ, բայց պատերազմ չէր լինի։

«Ազատություն». - Ինչ է ասում իշխանությունը. որ դիցուք Փաշինյանը չէր, ձեր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էր։ Կանգնեցնելո՞ւ էր Ադրբեջանի ագրեսիան։

Նազարյան. - Այո։ Եվ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ նաև եթե լիներ մեկ ուրիշը, որը լիներ Քաղաքացիական պայմանագրի և պատկերավոր ասած՝ փողոց դուրս եկած ուժերի կոմպրոմիսային թեկնածուն։ Այո', դադարեցնելու էր։

«Ազատություն». - Ինչպե՞ս։ Ադրբեջանը Արցախն է ուզում։

Նազարյան. - Եթե չլիներ հնարավորություն, չլիներ բանակցություն, ամբողջ աշխարհում բոլոր պետությունները անդադար միմյանց հետ կպատերազմեին։ Լուծում չէր լինի։ Երբ որ տանում են պոպուլիզմի դաշտ, ասում են՝ չէր կարող... Ես ոչ միայն պնդում եմ, որ նոյեմբերի 9-ից հետո էր հնարավոր ամեն ինչ դնել և խաղաղ բանակցություններով մնացած բոլոր հարցերը լուծել։ Ես պնդում եմ, որ էս պատերազմը ևս չպետք է լիներ, եթե լիներ խոհեմություն։ Ես չեմ մտնում էն դավաճանախարդավանքային դաշտ, ոչ։ Եթե չլիներ արկածախնդիր քաղաքականություն, եթե չլինեին հետևյալ հայտարարությունները՝ ոնց ուզում բանակցում եմ, բանակցում եմ իմ զրոյական կետից, երեսուն տարի մեր դիվանագետները լիզել են օտարի ոտքերը... էսպիսի արտահայտություններ չլինեին՝ ես ծեփելու եմ պատերին, փռելու եմ ասֆալտին... Էս նեգատիվը բերեց, մեր տունը քանդեց։ Որովհետև դու տվել ես ոչ միայն գրավոր համաձայնություն, այլ նաև բանավոր։

«Ազատություն». - Դուք ի՞նչ գիտեք...Էդ պնդումը շատ է արվում։ Դուք ունե՞ք ապացույցներ, որ կան բանավոր խոստումներ։

Նազարյան. - Եթե ես ունենայի ապացույցներ, ես դրանք կներկայացնեի։ Բայց ես հիշում եմ դեկտեմբերի 12-ի, եթե չեմ սխալվում, թե 14-ի զորքերի անակնկալ հետքաշումը, որ երկար ժամանակ Նիկոլը ասում էր՝ ես եմ հրաման տվել, ես եմ էս արել, բանավոր պայմանավորվել ենք, բանավոր էս ենք արել... Եվ անդադար՝ բանավոր, բանավոր, բանավոր, բանավոր համաձայնություններ...

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG