Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինի պնդմամբ, ռուսական զենքն Ուկրաինայում բարձր արդյունավետություն է դրսևորում


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը պետք է հնարավորինս արագ ավելացնի արտադրության ծավալը և կրճատի դրա ժամանակն, ինչպես նաև ապահովի բանակի մատակարարումն անհրաժեշտ սպառազենով և տեխնիկայով:

Այդ մասին այսօր նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է ռազմարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցության ընթացքում:

Պուտինը նաև պնդել է, որ ռուսական սպառազենը և տեխնիկան բարձր արդյունավետություն են ցուցադրում Ուկրաինայում ընթացող գործողություններում և հաջողությամբ դիմակայում են արևմտյան սպառազենին:

Միաժամանակ Պուտինը հանձնարարել է ուսումնասիրել արևմտյան տեխնիկան, որը ՆԱՏՕ-ն տրամադրում է Ուկրաինային և դրա միջոցով կատարելագործել հայրենական արտադրության սպառազենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG