Մատչելիության հղումներ

Ուկրաինական պատերազմի կողմերը շարունակում են հաղորդել իրենց հաջողությունների մասին


Ամերիկյան արտադրության HIMARS համակարգ, արխիվ
Ամերիկյան արտադրության HIMARS համակարգ, արխիվ

Այսօր Ուկրաինայում պատերազմի 209-րդ օրն է:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ բանակը Զապորոժիեի շրջանում հաջողությամբ հարվածներ է հասցրել և ոչնչացրել է HIMARS տեսակի ամերիկյան արտադրության համազարկային կրակի հրթիռային համակարգ: Այդ մասին ասել է նախարարության խոսնակ գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:

Մինչդեռ ուկրաինացիները, իրենց հերթին, հաղորդում են վերջին օրերին արևելյան ճակատում ռուսների գրոհները հաջողությամբ ետ մղելու մասին: Ուկրաինայի գլխավոր շտաբի փոխանցմամբ, մասնավորապես, հաջողվել է կասեցնել ռուսների հարձակումը Կուպյանսկի ուղղությամբ: Բացի այդ, ուկրաինացիներն անընդհատ հարվածներով կանխում են Անտոնովսկի կամուրջը վերանորոգելու ռուսների փորձերը:

XS
SM
MD
LG