Մատչելիության հղումներ

Ժամը 11:00-ի դրությամբ սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել


Գեղարքունիքի մարզ, 14-ը սեպտեմբերի, 2022թ․

Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, Ֆեյսբուքում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արման Թորոսյանը։

Գիշերը ևս սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։

Երեկ երեկոյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

XS
SM
MD
LG