Մատչելիության հղումներ

Բայրամովը և Հաջիևը հանդիպել են օտարերկրյա դիվանագետների հետ


Ադրբեջանի արտգործնախարարությունում հանդիպում է կայացել երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ, որի ժամանակ նախարար Ջեյհուն Բայրամովը և նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետներին են ներկայացրել գիշերվանից սրացած սահմանային իրավիճակը և Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները:

Պաշտոնական Բաքուն կրկին Երևանին մեղադրել է «ապակառուցողական քայլերի» համար, պնդելով, թե «հայկական կողմը ընդառաջ չի գնում խաղաղության պայմանագրի շուրջ հստակ բանակցություններ սկսելու ադրբեջանական կողմի առաջարկին, ինչը եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է»:

Սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց հայկական կողմը հայտնեց, որ Ադրբեջանի զինուժը մի քանի` Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

XS
SM
MD
LG