Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահը ժամանել է Բաքու


ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու, տեղեկացնում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ նշելով, որ ամերիկացի դիվանագետը Ադրբեջանում կլինի սեպտեմբերի 13-14-ը։

«Դեսպան Ռիքերը կքննարկի կայուն խաղաղության հասնելուն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի դիվանագիտական ջանքերին ԱՄՆ-ի աջակցությունն ուղղված կայուն խաղաղության հաստատմանը», - ասված է հաղորդագրության մեջ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահի այցը Բաքու տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին արյունալի բախումների ֆոնին։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ անհանգստացած է «այդ թվում` Հայաստանի բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին հաղորդումներով»։

XS
SM
MD
LG