Մատչելիության հղումներ

Բլինքենը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է փորձել «պղտորել ջրերը» հայ-ադրբեջանական հակամարտությունում


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, թե մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է փորձել «պղտորել ջրերը» Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունում: Ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնը հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն անհանգստություն է հայտնել «այդ թվում` Հայաստանի բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին հաղորդումներով»։

«Արդյոք Ռուսաստանը փորձո՞ւմ է ինչ-որ ձևով պղտորել ջրերը, շեղել ուշադրությունը Ուկրաինայից, սա մեզ միշտ մտահոգում է», - Ինդիանայում լրագրողների հետ զրույցում ասել է Բլինքենը և հավելել, որ «Ռուսաստանը կարող է նաև օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում` օգնելու «հանդարտեցնել ջրերը»:

XS
SM
MD
LG