Մատչելիության հղումներ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միշելի հետ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի, և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար, ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG