Մատչելիության հղումներ

Ըստ ՄԻՊ-ի տեղեկությունների՝ թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյան, արխիվ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ իրենց ստացած տեղեկություններով՝ թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդիվ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով նախապատրաստվում էր հարևան պետության կողմից։ Ապօրինի այս գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն», -նշված է տարածած հաղորդագրությունում։

ՄԻՊ-ն այս տեղեկությունները կուղարկի «միջազգային վերաբերելի գործընկերներին ու ցանցերին»։

Կեսգիշերն անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Մասնավորապես Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարում է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG