Մատչելիության հղումներ

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն


Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն իր կարիերայի ընթացքում արդեն չորրորդ անգամ նվաճեց ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը:

Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում 2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի հետ և 5։1 հաշվով հաղթանակ տարել։

Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաև 2014, 2015 և 2017 թվականներին։ 2016-ի Ռիոյի Օլիմպիական խաղերում նա նվաճել է ոսկե մեդալ, իսկ 2021-ին՝ Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում՝ արծաթե մեդալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG