Մատչելիության հղումներ

Մինսկը հայտարարում է Լեհաստանի հետ սահմանին զորավարժությունների մեկնարկի մասին


Զորավարժություններ Բելառուսում, արխիվ
Զորավարժություններ Բելառուսում, արխիվ

Պաշտոնական Մինսկը հայտարարում է Եվրամիության անդամ Լեհաստանի հետ սահմանին զորավարժությունների մեկնարկի մասին։

Բելառուսի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, «վարժանքները գործնականում թույլ կտան մշակել մարտական (հատուկ) գործողությունների անցկացումը՝ հակառակորդի կողմից ժամանակավորապես գրավված տարածքների ազատագրման» և սահմանամերձ շրջանների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ։

Բելառուսի ռազմական գերատեսչությունը չի հստակեցնում զորավարժություններում ներգրավված զինվորների թիվը, բայց շեշտում է, որ ներգրավված զինտեխնիկան չի գերազանցում միջազգային փաստաթղթերով սահմանված չափորոշիչները։

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն կտրականապես հերքում է մեղադրանքները, թե բելառուսական զորքերը անմիջական մասնակցություն ունեն հարևան ուկրաինայում շարունակվող պատերազմին։

Արևմտյան հատուկ ծառայությունները, սակայն, պնդում են, որ Բելառուսի իշխանությունները դաշնակից Ռուսաստանին թույլ են տվել երկրի տարածքն օգտագործել Ուկրաինայի վրա հարձակվելու համար։

XS
SM
MD
LG