Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտարարում է՝ Բելառուսը պատրաստ է ռուսական միջուկային զենք տեղակայել


Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է տեղակայել ռուսական միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ն ամերիկյան միջուկային զենքը Գերմանիայից տեղափոխի Արևելյան Եվրոպա։

Պատասխանելով Արևելյան Եվրոպա ամերիկյան ատոմային ռումբերի հնարավոր տեղափոխման մասին հարցին, եթե Գերմանիայի նոր կառավարությունն այլևս չցանկանա դրանք տեղակայել, Լուկաշենկոն ասել է, որ այդ դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կառաջարկի վերադարձնել Բելառուս միջուկային զենքերը, որ դուրս են բերվել երկրից 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո:

«Այդ դեպքում ես Պուտինին կառաջարկեմ վերադարձնել միջուկային զենքը Բելառուսին», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական "Россия сегодня" պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Նա չի մանրամասնել, թե Բելառուսը ինչպիսի զինատեսակներ է պատրաստ տեղակայել, միայն նշել է, որ իր երկիրը խնամքով պահպանել է անհրաժեշտ ռազմական ենթակառուցվածքները, որոնք մնացել են խորհրդային ժամանակներից։

XS
SM
MD
LG