Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները Բալակլեյայի շրջանում մոտ 40 քառ. կմ տարածք են ազատագրել. ամերիկյան ինստիտուտ


Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները Բախմուտի շրջանում, Դոնեցկի մարզ, 7-ը սեպտեմբերի, 2022թ.

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տեղեկություններով՝ ուկրաինական բանակը, ըստ ամենայնի, օգտվել է ռուսական ուժերի տեղափոխումից հարավ՝ Խերսոնի շրջան, և հարվածներ է հասցնում Բալակլեյայի շրջանում։

Աղբյուրը նշում է, որ ուկրաինացիները Բալակլեյայի շրջանում կարողացել են առաջ շարժվել մոտ 20 կմ և մոտ 40 քառակուսի կիլոմետր տարածք ազատագրել։

Ամերիկացի փորձագետներն ամենօրյա տեղեկագրում գրում են, որ ուկրաինական զորքն առաջ է շարժվում նաև Բալակլեյայից հարավ-արևելք՝ փորձելով կտրել ռուսական զորքերի մատակարարման ուղիները և պայմաններ ստեղծել հետագա առաջխաղացման համար դեպի արևելք՝ կարևոր տրանսպորտային հանգույց։

Կիևի պաշտոնական աղբյուրները առաջխաղացման մասին տեղեկությունները չեն հաստատում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG