Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան


ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքեր, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքեր, արխիվ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը «ողջունում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում», - ասված է դեսպանության հաղորդագրությունում:

«Սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը», - նշված է հաղորդագրությունում:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել մոտ երկու շաբաթ առաջ: Նշանակմանը կոշտ էր արձագանքել Ղարաբաղի հարցը փակված համարող, Մինսկի խմբին պարբերաբար «թոշակի» ուղարկող պաշտոնական Բաքուն։

Ռիքերը տարածաշրջանային այցի շրջանակում լինելու է նաև Վրաստանում և Ադրբեջանում:

XS
SM
MD
LG