Մատչելիության հղումներ

Սերբիան մի քանի հարյուր միլիոն եվրոյի Bayraktar կգնի


Սերբիան պատրաստվում է թուրքական արտադրության Bayraktar անօդաչու թռչող սարքերի մեծ խմբաքանակ ձեռք բերել, այսօր Բելգրադում, Թուրքիայի նախագահ Ռեջե3 Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը։

«Մենք չենք էլ թաքցնում, որ Սերբիան պատրաստվում է Bayraktar անօդաչու թռչող սարքեր գնել։ Մենք, սակայն, տեսնում ենք, որ ողջ աշխարհն է ուզում դրանք գնել, ուստի հերթ ենք կանգնել և սպասում ենք», -հայտարարել է Վուչիչը՝ նշելով, որ թուրքական անօդաչուների ձեռքբերման գործարքը նախատեսվածից ավելի ծավալուն է լինելու։

«Մենք ավելի մեծ գումար կվճարենք, քան նախապես էինք համաձայնեցրել։ Նախնական փուլում համաձայնեցված տասնյակ միլիոնավոր դոլարների փոխարեն մենք պատրաստ ենք խոսել մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին», - հայտարարում էր Սերբիայի նախագահը՝ հույս հայտնելով, որ Bayraktar-ների առաջին խմբաքանակը Սերբիա կմատակարարվի արդեն հաջորդ տարի։

Ասուլիսի ընթացքում Վուչիչը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում համատեղ թուրք-սերբական զորավարժություններ կանցկացվեն, որոնց մասնակցելու են երկու երկրների Զինված ուժերի դեսանտային ստորաբաժանումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG