Մատչելիության հղումներ

Տուխելը հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից


Բրիտանական ամենահեղինակավոր ֆուտբոլային ակումբներից մեկը՝ Լոնդոնի «Չելսին», այսօր հաղորդել է գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի պաշտոնանկության մասին։

«Չելսիի» մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մինչև նոր գլխավոր մարզչի նշանակումը թիմը պաշտոնական հանդիպումներին կնախապատրաստեն մարզչական շտաբի անդամները։

Տուխելի պաշտոնանկության մասին հայտարարվեց Չեմպիոնների լիգայի առաջին փուլում Զագրեբի «Դինամոյից» 0։1 հաշվով կրած պարտությունից մեկ օր անց։

Տուխելը «Չելսիի» ղեկավարությունը ստանձնել էր 2021-ի հունվարին։ Գերմանացի մասնագետի՝ գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելու ընթացքում լոնդոնյան ակումբը հաղթել է Չեմպիոնների լիգայի մրցաշարում, տիրացել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթին։ Նախկինում Տուխելը մարզել է նաև Դորտմունդի «Բորուսիա» և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG