Մատչելիության հղումներ

Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 6 մարդ է վիրավորվել


Հրշեջներն աշխատում են ռուսական հրթիռային հարվածի վայրում, արխիվ
Հրշեջներն աշխատում են ռուսական հրթիռային հարվածի վայրում, արխիվ

Ռուսական կողմը մայիսի 4-ի գիշերը 13 անօդաչու թռչող սարք և 4 S-300 հրթիռ է արձակել Ուկրաինայի վրա: Այս մասին հայտարարել է ուկրաինական զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը։

Ըստ Ուկրաինայի զինվորականների՝ ՀՕՊ ուժերը խոցել են բոլոր 13 անօդաչու թռչող սարքերը։

Խարկովում հարձակման հետևանքով 4 մարդ վիրավորվել է, հայտնել է շրջանի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Վիրավորների թվում կա 2010 թվականին ծնված երեխա և մի կին։ Տեղում բուժօգնություն է ցուցաբերվել ևս երկու կնոջ՝ 52 և 89 տարեկան։

Ինչպես գրում է Սինեգուբովը, կործանված անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհվել են երկհարկանի գրասենյակային շենք, պահեստ, անվադողերի վերանորոգման շենք և ծառեր։

Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ շրջանում հարձակման պատճառով վիրավորվել է երկու մարդ, հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG