Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստակամ է խորացնելու Ճապոնիայի հետ ակտիվ համագործակցությունը․ Փաշինյանը՝ Ճապոնիայի վարչապետին


Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները վերընթաց զարգանում են, ասել է վարչապետը՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու Ճապոնիայի հետ ակտիվ համագործակցությունը։

Շեշտելով, որ Ճապոնիայի անցած 30 տարիների ընթացքում ցուցաբերած աջակցությունը մեծապես նպաստել է Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանը՝ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները, տնտեսական և մշակութային կապերը, ամրապնդվող իրավապայմանագրային բազան և մի շարք այլ ոլորտներում առկա փոխգործակցությունը թույլ կտան նոր բովանդակություն և որակ հաղորդել վերելք ապրող հայ-ճապոնական հարաբերություններին։


XS
SM
MD
LG