«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին համաժողով կգումարի։ Կուսակցությունը հայտնում է, որ համաժողովի ընթացքում կուսակցության վարչություն կընտրի։
Հրապարակվել է վարչության անդամի 47 թեկնածուների անունները։ Թեկնածուների թվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Էդուարդ Աղաջանյանը, Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արման Եղոյանը, Հայկ Կոնջորյանը, կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը։
Ըստ կուսակցության կանոնադրության՝ վարչության անդամներն ընտրվում են Համաժողովի կողմից վարկանիշային քվեարկությամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, իսկ վարչության անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում վարչության կազմը չի համալրվում:
Վարչությունը, մասնավորապես, իրականացնում է կուսակցության ընդհանուր ղեկավարումը, հաստատում է կուսակցության տարեկան բյուջեն, ընդունում է որոշումներ կուսակցության գործունեությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ։