Մատչելիության հղումներ

Երևանը կրկին հերքում է գնդակոծության մասին Բաքվի հաղորդումը


Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել, հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ շեշտելով Ադրբեջանը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը:

Երեկ երեկոյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, «թե սեպտեմբերի 4-ի երեկոյան հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն իրենց դիրքերից գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը»։ Երեկ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նմանատիպ ևս մեկ հաղորդագրություն էր տարածել։ Երևանը հերքել էր հաղորդումն՝ այն որակելով ապատեղակատվություն։

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո, ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG