Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է կրակոցների մասին Բաքվի հաղորդումը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի հաղորդումը սահմանային կրակոցների վերաբերյալ` այդ լուրերն ապատեղեկատվություն որակելով:

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել», - հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակ Արամ Թորոսյանը:

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո, հավելել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե հայ-ադրբեջանական «սահմանին Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել իր դիրքերի ուղղությամբ»:

ՊՆ-ն երեկ հերքել էր ադրբեջանական կողմի նմանատիպ մեկ այլ հաղորդագրություն:

Բաքվի հաղորդումը հերքել էր նաև Արցախի պաշտպանության բանակը:

ՀՀ ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG