Մատչելիության հղումներ

Թայվանի զինուժը Չինաստանի կողմից կղզու օդային տարածք մտած անօդաչու է ոչնչացրել


Զորավարժություններ Թայվանի մոտ, արխիվ
Զորավարժություններ Թայվանի մոտ, արխիվ

Թայվանի զինված ուժերն առաջին անգամ ոչնչացրել են Չինաստանի կողմից կղզու օդային տարածք մուտք գործած քաղաքացիական դրոն։ Հայտնի չէ անօդաչու թռչող սարքի պատկանելիությունը։

Հաղորդվում է, որ Թայվանի ռազմուժը նման քայլի է դիմել կղզու կառավարության հայտարարությունից հետո, թե կոշտ միջոցներ է ձեռնարկելու այդպիսի ներխուժումների դեպքում։

Կղզին Չինաստանի անքակտելի մասը համարող Պեկինը նախորդ ամիս զորավաժություններ էր սկսել Թայվանին հարակից տարածքներում և ջրերում՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցի։

Թայվանի կառավարությունը հայտարարել է, թե նպատակ չունի սրել լարվածությունը, սակայն վճռական է՝ կանխելու Չինաստանի կողմից անօդաչուների ներխուժումները, որոնք հաճախակի են դարձել վերջին շրջանում։

XS
SM
MD
LG