Մատչելիության հղումներ

Չինական նոր զորավարժություններ՝ Թայվանի մերձակայքում


Արխիվ
Արխիվ

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը նոր զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում։ Չինաստանի զինված ուժերի Արևելյան ռազմական օկրուգի հրամանատարությունն ընդգծել է, որ «չինական բանակը կանի ամեն ինչ Թայվանի նեղուցում ազգային ինքնիշխանության, խաղաղության և կայունության պահպանման համար»։

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը նաև հայտարարել է. «Պեկինը կճնշի Թայվանի անկախությանը հասնելուն ուղղված անջատականների բոլոր ջանքերը, ինչպես նաև կդիմադրի արտաքին միջամտություններին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG