Մատչելիության հղումներ

Լիտվան ավարտեց Բելառուսի հետ սահմանին պատի կառուցումը


Լիտվայի և Բելառուսի սահմանին պատի շինարարությունը, նոյեմբեր, 2021թ.

Լիտվան ավարտել է Բելառուսի հետ սահմանի երկայնքով պատի կառուցումը, հայտնում են բալթյան երկրի պաշտոնական աղբյուրները:

Ըստ այդ հաղորդումների՝ արգելապատնեշի երկարությունը 502 կմ է, այն հինգ մետր բարձրությամբ բետոնե, փշալարով պատված պարիսպ է։

Երկու երկրների սահմանի երկարությունը 679 կմ է, որից ավելի քան 100-ն անցնում է գետերով և լճերով։

Լիտվայի իշխանությունները հարևան երկրի հետ սահմանին պաշտպանական պատնեշ կառուցելու որոշում են կայացրել անցած տարվա հուլիսին, երբ Բելառուսի տարածքից հազարավոր միգրանտներ Մերձավոր Արեւելքից և Աֆրիկայից փորձում էին ապօրինի հատել Եվրամիության սահմանը։

Բելառուսի հարևան երկրները պաշտոնական Մինսկին են մեղադրել դեպի Եվրամիության սահմաններ միգրանտներ փոխադրելու և տեղում ճգնաժամ ստեղծելու համար։

XS
SM
MD
LG