Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Լուկաշենկո. «Մենք միգրանտներին ուժով հետ չենք վերադարձնի»


Ալեքսանդր Լուկաշենկոն ուղերձով դիմել է Լեհաստանի սահմանների մոտ հավաքված միգրանտներին, Բրուզգի անցակետ, 26 նոյեմբերի, 2021թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լեհաստանի սահմանի մոտ կուտակված միգրանտներին հավաստիացրել է, որ իշխանություններն այդ մարդկանց ուժով չեն վերադարձնի իրենց երկրներ:

Լուկաշենկոն այդ մասին ասել է Բրուզգի անցակետի մոտ, որտեղ զրուցել է Եվրամիության տարածք տեղափոխվելու նպատակով Բելառուս հասած միգրանտների հետ: Նա ասել է, թե Արևմուտքն է հրահրել այս ճգնաժամը:

«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուզում էր, որ ես հետ ուղարկեմ ձեզ, ես պատասխանել եմ, որ մենք մինչև Ամանոր կփորձենք աշխատել այդ ուղղությամբ, ես երկու անգամ կրկնել եմ, որ մենք այդ մարդկանց ռեպատրիացիայի չենք ենթարկի, բայց ով կցանկանա վերադառնալ՝ կօգնենք, որ վերադառնան, ինչպես տեսնում եք, ես կատարում եմ խոստումս»,- ասել է Լուկաշենկոն:

Լատվիան, Լիտվան և Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին տեղակայել են հազարավոր սահմանապահներ, զինվորներ և ոստիկաններ, որոնք ամեն կերպ կանխում են սահմանը հատելու միգրանտների փորձերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG