Մատչելիության հղումներ

Կիևը պնդում է, որ ճեղքել են ռուսների պաշտպանական գիծը հարավում, Մոսկվան՝ որ հարձակումը ձախողվել է


Ուկրաինա - Ռուսաստանցի զինծառայողները Խերսոնի մարզում, օգոստոս, 2022թ.
Ուկրաինա - Ռուսաստանցի զինծառայողները Խերսոնի մարզում, օգոստոս, 2022թ.

Ուկրաինայի զինված ուժերը մի քանի ուղղություններով ճեղքել են ռուսական օկուպացիոն ուժերի պաշտպանական գիծը երկրի հարավային՝ Խերսոն քաղաքի հատվածում, հայտարարել է Ուկրաինայի նախագահի ավագ խորհրդականը։

Ժամեր առաջ հրապարակված տեսաուղերձում Օլեքսի Արեստովիչն ասել է, որ ուկրաինական բանակը հրետակոծության տակ է պահել Խերսոնի մարզում՝ դեպի Դնեպր գետի արևմտյան ափ ուղղություն բռնած լաստանավերը, որոնք մատակարարում էին այդ հատվածում դիրքավորված ռուսական զորամիավորումներին։

Լրատվական գործակալություններն առայժմ չեն կարող հաստատել այս տեղեկությունների իսկությունը։

Երեկ Կիևը հայտարարեց, թե իր զինված ուժերը հարձակում են սկսել հարավի մի քանի ճակատներում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր հարձակումը, սակայն պնդում է, որ այն ձախողվել է, և ուկրաինական զինուժը մեծ կորուստներ է կրել:

XS
SM
MD
LG