Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի արևելքում և հարավում


Պատերազմը Ուկրաինայում, արխիվային լուսանկար
Պատերազմը Ուկրաինայում, արխիվային լուսանկար

Ռուսական ուժերն այս գիշեր ևս շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի արևելյան և հարավային հատվածներին:

Ուկրաինայի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ռուսական հրետանային և հրթիռային համակարգերի կրակոցները վնասներ են հասցրել Սոլեդար, Զայցևե և Բիլոհորիվկա բնակավայրերին։ Ռուսական ուժերը շարունակում են կենտրոնացնել իրենց ջանքերը Դոնբասի արևելյան տարածքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու, ինչպես նաև գրավված Խերսոնի շրջանը, Զապորոժիեի, Խարկովի ու Նիկոլաևի շրջանների՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածները պահպանելու համար:

Ամերիկացի պաշտոնյան նախազգուշացրել է, որ Ռուսաստանը ծրագրում է շուտով նոր հարձակումներ իրականացնել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների և կառավարական օբյեկտների վրա։

Կիևն արգելել է այս շաբաթ Անկախության օրվա տոնակատարությունները՝ որպես պատճառ նշելով հարձակման բարձր սպառնալիքը։ Ուկրաինայի Անկախության օրը՝ օգոստոսի 24-ին, լրանում է փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժման կես տարին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել էր, որ Մոսկվան կարող է ավելի լուրջ հարձակումներ նախապատրաստել երկրիի անկախության 31-րդ տարեդարձին ընդառաջ: Զելենսկին զգոնության կոչ է արել ուկրաինացիներին։

Ուկրաինայի հետախուզական ծառայությունը նախազգուշացրել է, որ վաղը հնարավոր է նաև ավելանան ուկրաինական կայքերի վրա հաքերային հարձակումները։

XS
SM
MD
LG