Մատչելիության հղումներ

Չեխիայի խորհրդարանը վավերացրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը


Շաբաթ առավոտյան կայացած նիստում Չեխիայի խորհրդարանը հաստատեց ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը։

Ավելի վաղ նույն քայլը կատարել էր Չեխիայի Սենատը։ Նախագահ Միլոշ Զեմանը հասկացրել էր, որ խորհրդարանով անցնելուց հետո կստորագրի ընդունված որոշումը։

Այսպիսով Չեխիան դառնում է ՆԱՏՕ-ի 24-րդ երկիրը, որ հաստատում է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Սկանդինավյան երկու երկրների հայտերը վերջնականապես հաստատելու, նրանց ՆԱՏՕ-ի անդամ հռչակելու համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 30 անդամների խորհրդարանների հավանությունը։

XS
SM
MD
LG