«Դատախազությունը հերքում է վարչապետի հայտարարությունը, թե պատերազմի օրերին պետական դավաճանության հոդվածով քրգործ է հարուցվել»
44-օրյա պատերազմից երկու տարի անց Գլխավոր դատախազությունը հերքում է վարչապետի ու Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունները, թե պատերազմի օրերին պետական դավաճանության հոդվածով որևէ քրեական գործ է հարուցվել, կարծում է այս հարցով դատախազությանը դիմած ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։