Մատչելիության հղումներ

Ռուբինյանը ցավակցել է Քըլըչին Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայում ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ:

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում», - Թվիթերում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը՝ իր գրառումը հասցեագրելով թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին ու Թուրքիայի արտգործնախարարությանը:

Վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել, և 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ողբերգությունը տեղի է ունեցել Գազիանթեփում (նախկին անունը՝ Այնթապ):

Մեկ շաբաթ առաջ Երևանում` «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոտացած պայթյունի կապակցությամբ էլ Ռուբինյանին ու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը իր ցավակցություններն էր հղել Սերդար Քըլըչը: Պայթյունի հետևանքով կա առնվազն 16 զոհ, 2 անհետ կորած:

XS
SM
MD
LG