Մատչելիության հղումներ

Թուրքիայում Գազիանթեփ-Նիզին ավտոմայրուղում աղետից զոհվել է 16 մարդ


Ճանապարհային ծանր աղետ, Գազիանթեփի շրջան, Թուրքիա, 20 օգոստոսի, 2022թ.
Ճանապարհային ծանր աղետ, Գազիանթեփի շրջան, Թուրքիա, 20 օգոստոսի, 2022թ.

Թուրքիայում ճանապարհային խոշոր վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել և, 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ողբերգությունը տեղի է ունեցել Գազիանթեփում (նախկին անունը՝ Այնթապ):

Գազիանթեփ-Նիզին ավտոճանապարհին միմյանց են բախվել շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաներն, ինչպես նաև լրագրողներին փոխադրող մի մեքենա:

Շրջանային նահանգապետ Դավուտ Գյուլն ասել է, թե պատահարը տեղի է ունեցել առավոտյան 10:45-ին:

«Ուղևորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել, մինչ հրշեջներն ու բժիշկներն են այստեղ աշխատել՝ մեկ այլ ավտոբուս 200 մետր ետևից վթարի է ենթարկվել, սահելով հասել է այստեղ ու բախվել մյուսներին»,- ասել է նահանգապետը:

2022 թվականի առաջին կիսամյակում Թուրքիայում ճանապարհային վթարների զոհ է դարձել 920 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG