Մատչելիության հղումներ

Հայ-վրացական սահմանին այսօր նախատեսված է Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի հանդիպում


Փաշինյան-Ղարիբաշվիլի հանդիպում Թբիլիսիում, 8-ը սեպտեմբերի, 2021թ․
Փաշինյան-Ղարիբաշվիլի հանդիպում Թբիլիսիում, 8-ը սեպտեմբերի, 2021թ․

Այսօր հայ-վրացական սահմանին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանը Բագրատաշեն-Սադախլո անցակետում մասնակցելու է Հայաստանն ու Վրաստանն իրար կապող նոր՝ «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացմանը։

200 մետրանոց կամուրջի կառուցումը սկսել էր 2021-ի ամռանը։ Ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանն այն ժամանակ ասել էր, որ գործածվող արդեն հնացած, անգամ վնասված կամուրջն այլևս ի վիճակի չէր ապահովելու երկու երկրների միջև ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները։ Անհրաժեշտ էր ավելի մեծ թողունակություն ապահովող, ավելի արագ, հարմարավետ ու տեխնիկապես հագեցած ենթակառուցվածք ստեղծել։ Հին կամուրջը կծառայի միայն վթարային իրավիճակներում որպես այլընտրանքային ճանապարհ։ Շինարարության մեկնարկից մեկ տարի անց կամուրջն արդեն հանձնվում է շահագործման։

XS
SM
MD
LG