Մատչելիության հղումներ

ՔԿ-ն հորդորում է՝ «Սուրմալու»-ից գնած և դեռևս չօգտագործած հրավառության նյութերը ներկայացնել Ոստիկանություն


Պայթյունից հետո որոնողա-փրկարարական աշխատանքներ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում

Քննչական կոմիտեն հորդորում է քաղաքացիներին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերված և դեռևս չօգտագործված հրավառության համար նախատեսված նյութերն ու պարագաները ներկայացնել Ոստիկանության մոտակա բաժիններ:

Կոմիտեն միաժամանակ շեշտում է, որ դա քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանք:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա առնվազն 16 զոհ, 2 անհետ կորած՝ Գագիկ Կարապետյան և Վանիկ Ամիրխանյան: 62 տուժածներից 7-ը դեռ շարունակում են բուժումը հիվանդանոցներում։ Դեպքի առնչությամբ առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չկա նաև կասկածյալ։ Արդեն հարցաքննվել է 50 մարդ։ Առևտրի կենտրոնի սեփականատերը չի հարցաքննվել։ Գլխավոր դատախազությունը քննություն է սկսել Քրեական օրենսգրքի երկու՝ հրդեհային անվտանգության և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածներով։

XS
SM
MD
LG