Մատչելիության հղումներ

«Սուրմալու»-ի հրդեհը մարվել է. ԱԻՆ


«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ի պայթյունից բռնկված հրդեհը օգոստոսի 16-ին՝ ժամը 17։49-ին մարվել է հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)», - նշված է ԱԻՆ հաղորդագրությունում։

Պայթյունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, անհետ կորած է համարվում 3-ը: Բժշկական կենտրոններ է տեղափոխվել ընդհանուր 62 քաղաքացի, նրանցից 7-ը բուժումը դեռ շարունակում է տարբեր հիվանդանոցներում։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG