Չեռնոգորիայում՝ Ցետինյե քաղաքում, ուրբաթ օրը տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: 10 մարդ մահացել է, ևս վեցը, այդ թվում՝ մեկ ոստիկան վիրավորվել է։ Զոհվածների թվում նաև երկու երեխա կա։
Չեռնոգորիայի ոստիկանապետի խոսքերով՝ տղամարդը նախ սպանել է իր տանը «որպես վարձակալ ապրող» ընտանիքին, ապա դուրս եկել փողոց և կրակել մարդկանց ուղղությամբ:
Ըստ ոստիկանապետի, կրակողը սպանվել է անցորդի կողմից: