Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է ուկրաինական ռազմական օդանավերի և գերմանական արտադրության ՀՕՊ համակարգերի ոչնչացման մասին


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է,որ վերջին 24 ժամերին Նիկոլաևի մարզի օդային տարածքում երեք ուկրաինական ռազմական օդանավ է խոցվել։

«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան Նիկոլաևի մարզում ծավալված օդային մարտերի ընթացքում ոչնչացրել է ուկրաինական մեկ Սու-25, մեկ Սու-27 և մեկ ՄիԳ-29 օդանավ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը։

Ռուսական կողմն այսօր հայտարարել է նաև Նիկոլաևի մարզում տեղակայված գերմանական արտադրության «Հեպարդ» տեսակի ՀՕՊ համակարգի ոչնչացման ինչպես նաև ամերիկյան արտադրության HIMARS տեսակի հթրիռային համակարգերից արձակված յոթ արկերի խոցման մասին։

«Հեպարդ» համակարգը ոչնչացվել է Նիկոլաևի մարզի Նովոպավլովկա բնակավայրի հարևանությամբ իսկ HIMARS-ների հթրիռները՝ Խերսոնի մարզի տարածքում», - հայտարարել է Կոնաշենկովը։

XS
SM
MD
LG