Մատչելիության հղումներ

Զելենսկին Արևմտյան երկրներից պահանջում է արգելել «բոլոր ռուսների» մուտքն իրենց տարածք


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմտյան երկրներից պահանջում է արգելել «բոլոր ռուսների» մուտքն իրենց տարածք։

The Washington Post-ի հետ զրույցում Ուկրաինայի առաջնորդը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները թույլ են։

«Ամենակարևոր պատժամիջոցը կլիներ սահմանների փակումը, քանի որ ռուսները զավթում են ուրիշների հողերը»,- հայտարարել է Զելենսկին և պնդել, որ ռուսները պետք է «ապրեն իրենց աշխարհում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը»։

Եվրամիության մի շարք երկրներում արդեն քննարկում են ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքի հնարավորությունը։

Նման նախաձեռնությամբ է արդեն հանդես եկել Էստոնիան, Լատվիան, Ֆինլանդիան։

Փետրվարի 26-ից Եվրամիությունը դադարեցրել է Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմը։

Եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ և վիզաների կենտրոններ սահմանափակել կամ ամբողջությամբ դադարեցրել են ռուսների համար կարճաժամկետ շենգենյան վիզաների տրամադրումը։ Միաժամանակ Եվրահանձնաժողովը բացառել է ռուսաստանցիներին վիզաների տրամադրման ամբողջական էմբարգոն, շեշտելով, որ նման քայլը հակասում է ԵՄ չափանիշներին։

Բրյուսելի պատժամիջոցները հիմնականում տարածվում են ոչ թե շարքային ռուսաստանցիների, այլ իշխանության ներկայացուցիչների, ռուսական էլիտաների դեմ։

XS
SM
MD
LG