Մատչելիության հղումներ

«Փյունիկը» 4:1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին», դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ


Լուսանկարը՝ «Փյունիկի» ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ «Փյունիկի» ֆեյսբուքյան էջից

Պատմական իրադարձություն հայկական ֆուտբոլի աշխարհում․ «Փյունիկը» դարձավ նորանկախ Հայաստանի առաջին թիմը, որ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ։

Երեկ ուշ երեկոյան Լյուքսեմբուրգում ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 4:1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին»։ Օրեր առաջ սեփական հարկում «Փյունիկը» պարտվել էր «Դյուդելանժին» 0-1 հաշվով։

Երեկվա պատասխան խաղում առաջին գոլի հեղինակը դարձյալ Լյուսբեմբուրգի թիմի ֆուտբոլիսներն էին, սակայն 4 րոպե անց Ժունինյոյի՝ գլխով հարվածից հետո, «Փյունիկը» հավասարեցրեց հաշիվը։

Լուսանկարը՝ «Փյունիկի» ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ «Փյունիկի» ֆեյսբուքյան էջից

Հայկական թիմի կազմում երկու գոլ խփեց Յուրիչիչը, մեկական գոլ խփեցին Ժունինյոն և Օտուբանջոն։ Ընդ որում, վերջի գոլը մրցակցի դարպաս ուղարկվեց հիմնական ժամանակի ավարտից հինգ րոպե առաջ։

Սպրոտային մեկնաբան Գևորգ Ղազարյանը սա եռակի նվաճում է համարում։ Նախ՝ այս խաղով «Փյունիկն» արդեն իսկ ապահովեց իր մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Եթե Փյունիկն անգամ պարտվի Չեմպիոնների լիգայի որակավորման հաջորդ փուլում, միևնույն է խաղալու է Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։ Այստեղ հաղթելու դեպքում արդեն կխաղա Եվրոպայի լիգայի խմբային փուլում։

«Սա ստացվում է առաջին անգամ է, երբ որ մենք հասել ենք ամենակարևոր մրցաշարի երրորդ որակավորման փուլ։ Դա ի՞նչ է նշանակում, դա ո՛չ պատիվ է, ո՛չ բան է, դեռևս սա որակվորման փուլ է, դեռևս այստեղ կան լիքը միջակ եվրոպական ակումբներ, բայց և կան իսկական գրանդ ակուբներ, օրինակ, արդեն մեզ հետ նույն փուլում մեկ այլ զույգ է կազմել, օրինակ, Ֆրանսիայի «Մոնակոն», իսկ Ֆրանսիան եվրոպական չորրորդ առաջնությունն է, «Մոնակոն» էլ ակումբ է, որը տարիներ առաջ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Դե իհարկե այստեղ կարևոր է նաև Եղիշե Մելիքյանի գործոնը, որը որ հայ մարզիչ, մեր հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիս, ով ստանձնում է շատ բարդ շրջանում մի ակումբ, որն ունի լիքը պրոբլեմ ու դարձնում է շատ թեժ պայքարում չեմպիոն, հիմա արդեն պատմություն է կերտել, դա փաստացի մենք ունենք։ Մինչև աշնան վերջ մենք ունենալու ենք եվրոպական մեծ ֆուտբոլ Երևանում։ Դա ամենակարևորն է», - ասաց Ղազարյանը։

Լուսանկարը՝ «Փյունիկի» ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ «Փյունիկի» ֆեյսբուքյան էջից

Սպրոտային մեկնաբանը ընգծում է նաև ֆինանսական կողմը՝ շեշտելով՝ տեղական ակումբները քիչ ֆինասական աջակցություն ունեն և նրանց գոյությունն առհասարակ վտանգված է, իսկ հիմա «Փյունիկը» նաև դրմական աջակցություն կունենա։

«Մեզ մոտ բոլոր ակումբները վտանգված են, նույն «Նորավանքը» Հայաստանի գավաթակիր է դառնում ու հաջորդ տարի էդ թիմը փակվում է, որը շատ ցավալի է։ Այդ ֆինանսներից մեր առաջնությունը շատ է կախված, ըստ այդմ, երբ որ տարբեր ակումբներ նման նվաճման են հասնում, դա շատ կարևոր է», - ասաց Գևորգ Ղազարյանը։

«Փյունիկը» երրորդ փուլում կմրցի Սերբիայի «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Առաջին խաղն արդեն մի քանի օրից է՝ օգոստոսի 2-ին, հետո արդեն օգոստոսի 9-ին սեփական դաշտում կընդունեն Սերբիայի ակումբին։

XS
SM
MD
LG