Մատչելիության հղումներ

Այսօր հայտնի կդառնա 2022 թվականի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող վերջին թիմը


Կոստա Ռիկա-Նոր Զելանդիա զույգի հաղթողը կդառնա Քաթարում կայանալիք ֆուտբոլի առաջնության 32-րդ մասնակիցը։

Քաթարը հյուրընկալեց նաև միջմայրցամաքային փլեյ-օֆֆ խաղերը։ Նախօրեին այստեղ Ավստրալիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնությանը մասնակցելու նախավերջին ուղեգիրը։ Նախօրեին նրանք խաղավերջի 11 մետրանոց հարվածների արդյունքում հաղթեցին Պերուի հավաքականին։

Խաղի հերոսը դարձավ դարպասապահ Էնդրյու Ռեդմեյը, ով փոխարինման դուրս եկավ վճռորոշ հարվածներից առաջ ու կարողացավ հետ մղել պերուացիների վերջին հարվածը։ Ահմադ Բին Ալի մարզադաշտում ավստրալիացիները տոնում էին հաղթանակը։

Ավստրալիան արդեն հինգերորդ անգամ անընդմեջ հաղթահարում է որակավորման փուլը և կմասնակցի նաև 2022 թվականի աշխարհի գավաթի մրցաշարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG