Մատչելիության հղումներ

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 965-ով, բուժվածներինը՝ 547-ով, մահացել է 7 մարդ


Արխիվային լուսանկար

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 965-ով՝ հասնելով 425 հազար 365-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 547-ով՝ հասնելով 413 հազար 901-ի:

Իրականացվել է 6 հազար 158 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 154 հազար 685-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 633-ի:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1144 մարդ:

Պատվաստում

Հուլիսի 25-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 225 հազար 916 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 141 հազար 151 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 17 հազար 950 քաղաքացի, բուստեր ստացել է 6207 հազար մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:

XS
SM
MD
LG