Մատչելիության հղումներ

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 629-ով, բուժվածներինը՝ 311-ով


Արխիվային լուսանկար

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 629-ով՝ հասնելով 424 հազար 400-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 311-ով՝ հասնելով 413 հազար 354-ի:

Իրականացվել է 5 հազար 681 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 148 հազար 390-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 626 է:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 736 մարդ:

Պատվաստում

Հուլիսի 17-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 222 հազար 607 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 140 հազար 321 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 16 հազար 801 քաղաքացի, բուստեր ստացել է 60 հազար 747 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:

XS
SM
MD
LG