Մատչելիության հղումներ

Երկու զոհված, հինգ վիրավոր Լոս Անջելեսում փոխհրաձգության հետևանքով


Ատրճանակ, արխիվային լուսանկար
Ատրճանակ, արխիվային լուսանկար

Երկու մարդ զոհվել է, առնվազն հինգը՝ վիրավորվել Լոս Անջելեսում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Սան Պեդրոյի շրջանում գտնվող զբոսայգիներից մեկում, Associated Press գործակալության տեղեկություններով` զբոսայգու տարածքում գտնվող բեյսբոլի դաշտի հարևանությամբ։

Տեղական մամուլը, սակայն, գրում է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ Լոս Անջելեսում արձանագրված միջադեպը տարբերվում է վերջին շրջանում ԱՄՆ տարածքում տեղի ունեցած զանգվածային հրաձգություններից։ «Չի բացառվում, որ գործ ունենք երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության հետ, որն ավարտվել է փոխհրաձգությամբ», - պնդում են ամերիկյան լրատվամիջոցները։

XS
SM
MD
LG