Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հավանություն տվեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը


ՆԱՏՕ-ի, Ֆինլանդիայի և Շվեդիայի դրոշները, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը։

Սկանդինավյան երկու պետությունների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու արձանագրությունները վավերացնելու մասին բանաձևը միաձայն հավանության է արժանացել հանձնաժողովի կողմից՝ գործնականում երաշխավորելով, որ Սենատի ամբողջական կազմը կհետևի այդ օրինակին: Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենը խնդրել էր սենատորներին արագ հաստատել փաստաթուղթը։

Հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունն անվանել է «վերջին տարիների ամենակարևոր արտաքին քաղաքական հաջողություններից մեկը»:

Դաշինքի բոլոր 30 անդամները պետք է վավերացնեն երկու երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ակնկալվում է, որ ամբողջ գործընթացը կտևի առնվազն մեկ տարի:

XS
SM
MD
LG