Մատչելիության հղումներ

Փարիզը ողջունում է Միրզոյան - Բայրամով հանդիպումը


Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ

Փարիզը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, պատրաստակամություն հայտնում շարունակելու աշխատել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ:

«Ֆրանսիան ևս մեկ անգամ հայտարարում է ուղիղ երկխոսության շարունակության իր հանձնառության մասին՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը», - ասվում է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վրաստանի մայրաքաղաքում հանդիպեցին հուլիսի 16-ին՝ առանց միջնորդների: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու շփումները։

XS
SM
MD
LG