Մատչելիության հղումներ

Զանգիլանի Աղալի գյուղում բնակություն է հաստատել ադրբեջանական 41 ընտանիք


Զանգիլանը Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո, հունվար, 2021թ.

Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ այսօրվանից մեկնարկում է 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերաբնակեցումը։

Ադրբեջանի նախագահի Զանգիլանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևի խոսքով՝ այսօրվանից Զանգիլանի շրջանի Աղալի գյուղում բնակություն է հաստատում 41 ընտանիք՝ 201 անձ։ «Մյուս ընտանիքները կվերադառնան առաջիկա 5 օրերի ընթացքում», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան։ Հաջիևի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ այդ գյուղում վերաբնակվելու ցանկություն է հայտնել 1357 մարդ։

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ներկայումս Զանգիլանի շրջանում կառուցվել է դպրոց և մանկապարտեզ, ակտիվ ենթակառուցվածքային աշխատանքներ են իրականացվում, կառուցվում են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, առաջիկայում շահագործման կհանձնվի նաև օդանավակայանը։

XS
SM
MD
LG